Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 25 միլիարդ 830 միլիոն դրամ եկամտային հարկ է պետբյուջեից վերադարձվել հիփոթեքային վարկի ծրագրից օգտվող քաղաքացիներին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ցուցանիշներից։
Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 62.6% է։ Նորակառույց շենքերից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած վարկառուներին պետությունը տոկոսավճարների համամասնությամբ վերադարձնում է վերջիններիս վճարած եկամտային հարկը։