Ի՞նչ փաստաթղթեր պետք է կցել հայցադիմումին

Ներկայիս անհանդուրժողականության և պարտավորությունների կամովին կատարման բացակայության պայմաններում, քաղաքացիաիրավական բնույթի վեճերը լուծվում են դատական կարգով: Որպեսզի վեճը քննվի և լուծվի դատական կարգով, անհրաժեշտ է համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան:

Պետք է նկատի ունենալ, որ միայն հայցադիմում կազմելը բավական չէ. նշված հայցադիմումը չի ընդունվի վարույթ, եթե դրան կցված չլինեն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88 հոդվածի` հայցադիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն,

բ) հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող ապացույցներ,

գ) եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը,

դ) պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան պայմանագրի նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել