Գործ ունենք շատ լուրջ ազգային անվտանգության հետ կապված խնդրի հետ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում, որ ինչպես արդեն տեղեկացրել են՝ նոյեմբերի 10-ին մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ Apple ընկերությունից iMessage-ով և/կամ Mail-ով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսները ենթարկվել են Պետական մակարդակով իրականացվող հաքերային հարձակման։

«Պետք է ասենք, որ բացահայտվեցին այլ վարակման դեպքեր։ Ընդհանուր մեզ հայտնի զոհերի ցանկը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք շատ լուրջ ազգային անվտանգության հետ կապված խնդրի հետ։

«Հ.Գ. հարձակման զոհերի անունները մի հարցրեք։ Եթե այդ մարդիկ իրենք հանրայնացնեն, կիմանաք։ Մնացած դեպքերում մենք պահում ենք գաղտնիությունը»,-նշել է Մարտիրոսյանը։

CyberHUB-ն էլ հայտնում է, որ Apple-ն առաջարկում է հաղորդագրությունը ստացած մարդկանց՝ հետևել այս էջում տրված ցուցումներին․ https://support.apple.com/en-am/HT212960 ։

«CyberHUB-ը պատրաստ է նմանօրինակ ահազանգ ստացած լրագրողներին, քաղհասարակության ներկայացուցիչներին և հասարակական ակտիվիստներին անվճար աջակցություն ցուցաբերել՝ սարքի անվտանգությունը ստուգելու, Pegasus կամ Predator կիբեռզենքի հետքերը հայտնաբերելու ուղղությամբ»,-նշված է CyberHUB-ի հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել