Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Հայկազովի» կամուրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ԱԻ պետական ծառայության փրկարարները, շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը:
Պարզվել է կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները:
ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի, 3 անչափահաս երեխա տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: