Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է. ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել: Բարի գիշեր բոլորին»։
Հավելենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, տեղեկություն է տարածվել, որ ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, վթար է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենայի և ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։