Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այսուհետ ԱՆ քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայություններից մեկը՝ փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ծառայությունը հասանելի կլինի նաև ընդմիջման ժամերին։
Այս բարեփոխմամբ էականորեն կկրճատվի ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ հերթերի կուտակումը։ Բարեփոխումը առաջընթաց է հատկապես ապոստիլով վավերացման ծառայությունից օգտվող պետական և մասնավոր հատվածում աշխատող մեր հայրենակիցների և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք կարող են անհրաժեշտ ծառայությունն ստանալ իրենց համար առավել հարմար ընդմիջման ժամերին՝ արդյունավետ կառավարելով աշխատանքային օրը։