«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերացնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը անդրադառնում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային մարմնում հաշվառման կանգնելուն:
Պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառվում են իրենց տարածքի հարկային մարմնում (տեսչությունում)՝ ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, եթե՝
1) կազմակերպության իրավաբանական (անհատ ձեռնարկատիրոջ գրանցման (բնակության)) և գործունեության փաստացի իրականացման հասցեները չեն համապատասխանում միմյանց.
2) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:
Ընդ որում, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից կարող է տեղափոխվել մեկ այլ հարկային մարմին` հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) գործունեության հիմնական վայրի փոփոխության.
2) համախառն հասույթի (եկամտի) կազմում որևէ մեկ վայրից ստացվող հասույթի (եկամտի) տեսակարար կշռի գերակայության.
3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխության.
4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունների: