Հրաչյա Սարգսյանը պարգևատրել է Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորագրել՝ պարգևատրման մասին։ Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և 34-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կ.Բաբինյանի 11.10.2022թ. հ.345110 գրությունը.

1. «Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել`

1) Անահիտ Հայրապետյանին – «Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու,

2) Ազա Նիշանյանին – «Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու,

3) Սուսան Գալստյանին – «Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի քանոնի դասատու,

4) Էմմա Շահմուրադյանին – «Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու,

5) Ռուզան Սիմավորյանին – «Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու:

2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ու քարտուղարության պետերի վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել