Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող և հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:
Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: