Կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական մասնագիտական միջին կրթությունը` պետության հաշվին, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կազմակերպելու համար:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կարող է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև ոչ նրանց հաշվին` համագործակցելով այլ կազմակերպությունների հետ: Կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկներում կրթությունը կազմակերպվում և իրականացվում է պետական կրթական ծրագրերին համապատասխան:

կալանավորված անձանց կամ դատապարտյալների նախնական մասնագիտական ուսուցումը կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկում կազմակերպելիս` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը`

1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառում,
2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ,
3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը,
4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքում գտնվելու ընթացքում:

Ուսումնական հաստատության ղեկավարությունը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին սահմանված կարգով կարող է ներկայացնել միջնորդություն` դրականորեն բնութագրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել