ՄՊՀ-ն «Վան Քարտ»-ի (OneCard) կողմից հասարակության մոլորեցման համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա:
Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Վան Քարտ» ՍՊԸ-ի (OneCard) նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար:
Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով CryptoOne, կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների գոյությունը՝ հանգեցնելով սպառողների դրամական միջոցների կորստին։
Հանձնաժողովի որոշմամբ՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 7 075 454 ՀՀ դրամի չափով տուգանք, որի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա:
Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3UJAXkB