Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը

Տավուշի մարզի Բեռդ համայնքի ավագանու խմբակցություններն են՝ «Արժանապատիվ սերունդ» խմբակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն և «Զորավոր համայնք» խմբակցություն:

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը: Օրակարգում՝ Բերդ համայնքի ընտրության հարցն էր:

Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Վահրամ Սուքիասյանը եւ «Զորավոր համայնք» դաշինքից՝ Աստղիկ Հակոբյանը։

Քվեարկության արդյունքում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացել է 11 ձայն, ՔՊ–ից Վահրամ Սուքիասյանը՝ 8 ձայն եւ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը 2 ձայն։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 13–ին, ժամը 12։00–ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել