Կալանավորված անձինք և դատապարտյալները բուժական ուղղիչ հիմնարկ են ընդունվում բացառապես բժշկական ցուցումների հիման վրա: Կալանավորված անձանց և դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկ ընդունելու համար անհրաժեշտ է բժշկական քարտում ունենալ հիմնարկի բժիշկ-մասնագետի ուղեգիրը, հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի ստացիոնար հետազոտման կամ բուժման անհրաժեշտության մասին համապատասխան եզրակացությամբ` բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերելու դեպքերի: Բուժական ուղղիչ հիմնարկը սահմանված կարգով ապահովում է նաև վարակիչ հիվանդություններով տառապող և դրանց ախտանիշներ ունեցող հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, բուժում և խնամք։
Հատուկ վտանգավոր վարակով հիվանդ կալանավորված անձինք և դատապարտյալները հոսպիտալացվում են առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում:
Բուժական ուղղիչ հիմնարկ ընդունվելիսնհիվանդ կալանավորված անձինք կամ դատապարտյալները մանրազնին հետազոտվում են, ենթարկվում են սանիտարական մշակման (եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս), նրանց պատկանող հագուստը և կոշիկները ենթարկվում են վարակազերծման:
Եթե հոսպիտալացումը մերժելու պատճառների և ձեռնարկված միջոցառումների մասին հերթապահ բուժաշխատողը բժշկական քարտում և կալանավորված անձանց և դատապարտյալների ստացիոնար բժշկական օգնության ցուցաբերման մատյանում կատարում է համապատասխան գրանցումներ՝ տեղեկացնելով բուժական ուղղիչ հիմնարկի ղեկավարությանը և քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին: