Գասպարին բերման ենթարկեցին սահմանը հատելիս

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 18-ին, ժամը 01.25-ին, Ուֆա-Երևան ավտոբուսի երթուղով ՀՀ պետական սահմանը հատելիս` «Բագրատաշեն» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գասպար Մ.-ն, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, այսինքն առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել