Նոյեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում մահացել է գեներալ-գնդապետ, պետական գործիչ Վիկտոր Չերկեսովը։ Նա 72 տարեկան էր։ Նշվում է, որ մահվան պատճառը ծանր հիվանդությունն է։ Այս մասին հայտնում է Фонтанка-ն։
1973 թվականից Չերկեսովն աշխատել է Լենինգրադի դատախազությունում, 1975 թվականից՝ պետական անվտանգության մարմիններում։
Վիկտոր Չերկեսովին վաղուց էին անվանում Վլադիմիր Պուտինի համախոհը։ Նրա ղեկավարությամբ աշխատել է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ում։
2000 թվականից Չերկեսովի կարիերան հիանալի մեկնարկ է ունեցել։ Նախ, նա դարձել է Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգի լիազոր ներկայացուցիչ և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամ: Իսկ 2003 թվականից նա գլխավորել է Թմրամիջոցների վերահսկման պետական ծառայության (այն ժամանակ՝ Թմրամիջոցների վերահսկման դաշնային ծառայություն) նոր ուժային կառույցը։ Բայց նա պաշտոնը լքեց 2008թ.-ին։