Տեղեր կան, որ նույնիսկ թշնամու զինվորներն են երևում և նրանց դեմքերը․ պատգամավոր

Մենք այցելել ենք Ջերմուկի սահմանային կետեր և մեր աչքով ենք տեսել այն՝ ինչ կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Հետևել ենք և հետևում ենք այնտեղ իրականացվող աշխատանքներին, հատկապես՝ սահմանների կահավորման և անհրաժեշտ հենակետերի, դիրքերի պատրաստման։ Այո, տեղեր կան, որ թշնամու դիրքերը երևում են՝ հեռադիտակով և անզեն աչքով։ Տեղ ունենք՝ Խոզնավարում, որ մի քանի մետր է դիրքի տարբերությունը և նույնիսկ զինվորներն են երևում և նրանց դեմքերը»,-նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ խոսքը սեպտեմբերի 13-ից հետո տեղի ունեցած առաջխաղացման մասին է։ Ըստ նրա՝ այսօրվա իրավիճակում անզեն աչքով երևում են ադրբեջանական դիրքերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել