Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը տուգանվում է

Նախ նշենք, թե որ ապրանքներն են ենթակա ակցիզավորման և դրոշմավորման:

Այսպես. ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված թեթև մարդատար ավտոմեքենաները):

Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա են ջրերը, գարեջուրը, մրգանյութերը և օրենքով նախատեսված այլ ապրանքները:

Այժմ տեսնենք, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելու համար:

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 ՀՀ դրամի չափով չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել