Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա․ Արթուր Ստեփանյան

Դատավորների միությունը հետևել է ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հայտարարություններին ու ֆեյսբուքյան գրառմանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանը․ «Դա կքննարկվի, առանց որևէ որոշում կայացնելու չպատասխանեմ»։

Ավելի վաղ Բեքմեզյանը հայտարարություն էր տարածել ու նշել՝ որոշել է դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները։

Դատավորն ընդգծեց՝ պետք է հետևի դատավորի վարքագծի կանոններին ու որևէ այլ մեկնաբանություն չի տա։ Ստեփանյանը վստահեցրեց՝ ԲԴԽ-ի հետ կոնկրետ ձևավորված հարաբերություններ չունի Դատավորների միությունը։

«Ակնհայտ է, որ չկան, բայց եղել է, որ Ալեքսանդր Ազարյանը դիմել է ԲԴԽ, որից հետո ԲԴԽ-ն կատարել է որոշակի գործողություններ, ուղղակի ես չհասկացա՝ դա Ալեքսանդր Ազարյանի դիմումին ի պաստասխա՞ն էր, թե՞ ուղղակի։ Որպես այդպիսին՝ շփումներ չկան», – ընդգծեց նա։

Դատավորն ասաց, թե դատական իշխանությունում, այդ թվում՝ Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա։

«Մի համայնք է, բնականաբար, յուրաքանչյուրը կարող է ունենալ այլ կարծիք, դա չի նշանակում, որ մենք ընդդիմադիր կեցվածք ունենք», – ասաց Ստեփանյանը։

Դատավորը վստահեցրեց՝ կաշկանդվածություն չունի, իրեն ճնշված չի զգում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել