Սպորտային վերնազգեստի գրպանը «չփրկեց»

Արման Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մայիսի 6-ին Արարատի մարզի Մրգավան գյուղի գնացքի երկաթգծերի մոտակայքից ինքն իրեն աճած կաննաբինոլ, տետրահիդրոկաննաբինոլ ու կաննաբիդիոլ պարունակող կանեփի բույսերից չորացած տերևներ և գլխիկներ պոկելով, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի` 0.95 գրամ չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը` նա ծխելու եղանակով իր օգտագործելու համար հարմարացնելով մանրացրել և պահել է իր սպորտային վերնազգեստի դրսի ձախ գրպանում, որը հայտնաբերվել և վերցվել է 06.05.2013թ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից կատարված նրա անձնական խուզարկությամբ:

Արման Ներսիսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իրականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել