Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Սուրմալու»-ի ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին ԱԻՆ-ում պարգևատրելուն և գրել․
«Արդար չեք, տղե՛րք, արդար չեք…
Նախարարության ու քաղաքապետարանի աշխատակիցների անձնական խռովությունը (որը մտածել ու բարձրաձայնել ինձ թույլ է տալիս այս պահվածքը) իրավունք չի տալիս չգնահատել աշխատանքը, ու այդ խռովության արդյունքում անարդար լինել:
Փոքր բաներն են ծնում մեծ անարդարությունները:
Ո՞վ ասեց` Շենգավիթ վարչական շրջանի, Նուբարաշեն, Աջափնյակ…. առհասարակ բոլոր վարչական շրջանների ղեկավարները պակաս աշխատանք են կատարել: Երևանի քաղաքապետի գլխավորությամբ, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինները 3 օր տուն չեն գնացել կոորդինացրել են ամբողջ պրոցեսը, քաղաքապետարանի կոմունալ բաժինը ու բաժնի պետը քնել են դեպքի վայրում…
Բա ու՞ր է շնորհակալագրերի նկարները, ու՞ր է աղբահանության հիմնարկի աշխատակիցների (ԵԱՍՄ) շնրոհակալագրերը, ջրցան մեքենաների վարորդները անգնահատելի աշխատանք են կատարել, ո՞ւր է շնորհակալագրերը…
Անկեղծությունն ու արդարությունը իմ համար առաջնայինն են, ու կապ չունի, որ շնորհակալագիր ստացած վարչական շրջանների ղեկավարները ընկերներս են (գոնե երկուսը հաստատ), այստեղ խնդիրը իրենց գնահատելը չէ, այլ մնացածին չգնահատելն է` անձնական «հաշվեհարդարի» պատճառով…»: