2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ:
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը ( շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):
Այս տարվա այցելուների 49%-ը 36-63 տարեկան զբոսաշրջիկներ են եղել, իսկ հոկտեմբեր ամսին Հայաստան մեծամասամբ տղամարդիկ են այցելել»,-նշել է նա ու լուսանկարներ կցել: