«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ի ժամը 17:00-ից մինչև 8-ը 20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի և Կայարան թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: