Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Լուսինե Սիմոնի Մինասյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.6-Ղ2-1) պաշտոնից»։
Iravaban.net-ը հայտնում է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքը անձնական դիմումն է։
Հիշեցնենք, որ Մինասյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի փետրվարի 3-ի որոշմամբ։ Նա պաշտոնի նշանակվել էր 12 ամիս փորձաշրջանով։