Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի միջև։
Երբ Սուքիասյանը խոսում էր Արամի 3 հասցեում գտնվող տարածքի ձեռքբերման մասին, լրագրողը հարց ուղղեց նրան՝ նշելով․ «Այս օրերին, երբ խոսվում է ապօրինի գույքի բռնագանձման մասին և հայտնվում է հանկարժ ձեր ընտանիքի հետ կապված պատմությունը, սրանով․․․» ինչից հետո պատգամավորն արձագանքեց՝ հարցնելով, թե լրագրողը «5-րդ ալիքից» է։
«Դուք անհարմար չեք զգում, ապօրինի գույքը ձեր էս «5-րդ ալիքի» սեփականատիրոջն է, մենք ստեղծել ենք, մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով, ուրեմն ձեզ հարց եմ տալիս՝ ձեր սեփականատերը գող, ավազակ, ոչ մի կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի, դուք դրա իրավունքը չունեք լրատվություն կոչվելու։ Դուք՝ ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ, գնացեք էդ միլիարդները բերեք, լսեք մենակ էդ 400-500 հատ բնակարան մարդիկ մնացել են առանց բնակարանի՝ Հյուսիսային պողոտան կառուցվել է, ինձ մյուս նախագահն է ասել։ 320 բնակարան ասել է, որ Ռոբերտ Քոչարյանից հետո մենացել է մեզ, որ մարդիկ առանց բնակարան են մնացել, ասում է՝ դա մենք ենք առել, տվել»,-ասաց Սուքիասյանը։
Երբ լրագրողները հարցրին, թե ինչու է բղավում, ժպիտով պատասխանես, ոչ չի բղավում՝ բարձր է խոսում։
Միջադեպին արձագանքել է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր (ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահնան չի անցել):
Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»: