Կեղծ տեղեկություն է, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։

Այս մասին հայտնում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն:

Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել