Նոյեմբերի 1-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ֆրունզեի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 1941 թ. ծնված Ռիխարդ Մկրտչյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: