Տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել 13 տարեկան երեխայի նկատմամբ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Դավիթ Գ․-ն մայիսի 14-ին, ժամը 10:45-ի սահմաններում, իր անձնական օգտագործման Mercedes-Benz-ով ուղևորվել է իր ծանոթի տանից ծաղիկների տնկիներ տանելու, այդ ժամանակ նկատել է, որ ավտոճանապարհի աջ եզրին, կանգնած են եղել նույն թաղամասի, նույն փողոցի անչափահաս բնակչուհիներ՝ 13-ամյա Մ․ Մ․-ն և նրա 11-ամյա քույրը, ովքեր այդ ժամանակ ցանկացել են պատահական ավտոմեքենայով գնալ իրենց գյուղի դպրոցում գործող պարի խմբակ։
Քույրերը ճանաչել են Դավիթ Գ․-ի ավտոմեքենան, ձեռքով ազդանշան են տվել` կանգնելու և իրենց գյուղի դպրոց հասցնելու համար: Այդ ժամանակ Դավիթ Գ․-ն նրանց չճանաչելով, իր ծանոթի տուն գնալու փոխարեն, կանգնել և վերցրել է երեխաներին` մինչ այդ նրանցից հարցնելով և տեղեկանալով՝ որ գյուղ են գնում։ Երբ նա քույրերին հասցրել է գյուղ, կանգ է առել գյուղի փողոցներից մեկում գտնվող ավտոկանգառի մոտ, այդ ժամանակ ավտոմեքենայի հետնամասի աջ կողմում նստած 11-ամյա աղջկա ավտոմեքենայից իջնելուց հետո, այդ պահին դեռ ավտոմեքենայում գտնվող Մ․ Մ․-ին իր առնանդամը ցուցադրելու դիտավորությամբ, բացել է իր հագին եղած տաբատի շղթան, դուրս է հանել առնանդամը և այդ պահին մեքենայի հետևի նույն` աջ դռնից իջնել ցանկացող 13-ամյա աղջկան դիմելով ասել է. «Սենց բան տեսե՞լ ես»:
Վերջինս տեսնելով Դավիթ Գ․-ի առնանդամը, հուզված և կոպիտ կերպով պատասխանել է ասելով՝ «ոչ» և ավտոմեքենայի դուռն ուժգին փակելով արագ հասել է ավտոմեքենայից արդեն իջած քրոջը:
Գործը դատարան է ստացվել օգոստոսի 30-ին, մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: