Իրանի հարավ-արևելքում չորս ոստիկան է սպանվել, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր-Բամփոր մայրուղու վրա հարձակում է տեղի ունեցել ոստիկանական դիրքի վրա։
Արդյունքում չորս ոստիկան է զոհվել։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։