Գողություն Օրանժից

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ շարունակվում է Արմեն Մարգարյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս 2013թ. ապրիլի 16-ին և 19-ին «Օրանժ» խանութի ցուցափեղկից գողացել է «Նոկիա 5610», «Նոկիա 202», «Սամսունգ 3322» մոդելի հեռախոսներ:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, nախկինում դատված 28-ամյա Արմենի նկատմամբ մեղադրանք է առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ 1-ին մասով. գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնըերկու տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել