Նարեկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ցանկապատի վրայով ցատկելով և պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 1 թաղ. 2-րդ փողոցի 8-րդ հասցեում գտնվող իր աներոջ Առաքել Մկրտչյանի տուն:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նա այնտեղից գաղտնի հափշտակել 15.000 ՀՀ դրամ արժողության չհրկիզվող պահարան, որի մեջ եղել է 410.960 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար և 40.000 ՀՀ դրամ գումար, 1.157.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափի` 1.622.960 ՀՀ դրամի գույքային վնաս:
Որպես իրեղեն ապացույց` փաթեթավորվել, կնքվել և քրեական գործին են կցվել բջջային հեռախոս և 22.000 ՀՀ դրամ գումար: Նարեկ Հովհաննիսյանը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իրականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: