Որո՞նք են զինծառայողներին տրվող խրախուսանքները

Ըստ «Զինված ուժերի կարգապահական կանոնագրքի»` խրախուսանքը զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների դաստիարակման միջոց է: Յուրաքանչյուր հրամանատար (պետ) սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով վերապահված իրավունքների սահմաններում պարտավոր է խրախուսել ենթակա զինծառայողներին` ծառայության մեջ աչքի ընկնելու և ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի և դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար:

Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ խրախուսանքները.

 

1) տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում.

3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.

4) գերատեսչական պատվոգրով պարգևատրում.

5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում.

6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.

7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.

8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.

9) գերատեսչական կրծքանշաններով պարգևատրում.

10) գերատեսչական մեդալներով պարգևատրում.

11) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.

12) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում.

13) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում.

14) անվանական զենքով պարգևատրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել