Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մարինե Մինասյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր դստեր` Նինա Մինասյանի կողմից օգտագործելու նպատակով կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ և օժանդակել նրա կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատելուն:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Նինա Մինասյանը օգտագործել է Սոնա Հակոբյանի տվյալներով, սակայն իր լուսանկարով ՀՀ վերադարձի կեղծ վկայական, և 08.11.2012թ ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ նկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: