Վաղը բազմահազար մեր ժողովուրդը, ինչպես 1988-89-ին էր, վերստին պետք է իր ձայնը բարձրացնի. Բագրատ Սրբազան

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Սա միասնության, համախմբման համահավաք է, և արձագանքն է Արցախում մեր սիրելի քույրերի, եղբայրների՝ այս վերջին օրերի աննախադեպ մեծ հավաքին, որով նրանք վերահաստատում են իրենց անկախ ապրելու, ազատ ապրելու իրավունքը։ Այդ իմաստով՝ մենք ուրիշ տեղ չենք կարող լինել»,- հանրահավաքի խորհրդին անդրադառնալով՝ այսօր ասել է Բագրատ Սրբազանը։

Նա նաև հարցադրում է ուղղել հասարակությանը՝ ասելիք ունե՞նք, թե՞ չունենք, հայրենիք ունե՞նք, թե՞ չունենք, արժանապատվություն ունե՞նք, թե՞ չունենք, պատիվ ունե՞նք, թե՞ չունենք։

«Սա այս խորհուրդն ունի։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդու համար այդպես պետք է հնչի, և ես շատ մեծ ակնկալիք ունեմ, որ վաղը բազմահազար մեր ժողովուրդը, ինչպես 1988-89-ին էր, վերստին իր ձայնը պետք է բարձրացնի, իր հաստատակամությունը հայտնի և որպես մեկ միասնական միավոր՝ իր հաղթանակները կռելու ճանապարհները նորից ստեղծի»,- ընդգծել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել