Ըստ «Զինված ուժերի կարգապահական կանոնագրքի»`
Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.
4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչև 5 վերակարգ.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
9) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
10) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով.
12) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում.
13) զինվորական ծառայությունից արձակում:
Նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերի հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: