Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարեն օտարերկրացիներն և քաղաքացիություն չունեցող անձինք

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետևյալ դրույքաչափերով.

1) ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից` 5 տոկոս.
2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից` 10 տոկոս.
3) վերը նշված 1-ին և 2-րդ մասերում չնշված այլ հարկվող եկամուտներից` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` նույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:

Այստեղ նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտայինհարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա`
1) ռեզիդենտ է, և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը ենթակա է վերահաշվարկման կամ
2) Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը, հաշվի առնելով ` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պայմանները, ենթակա է վերահաշվարկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել