Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը

Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած և տվյալ ամսում փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարները: Ընդ որում, սույն մասով սահմանված նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը բավարար չէ այդ նպաստները վճարելու համար, ապա հարկային գործակալը նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցվում է պետական բյուջեից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`
1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների), որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ, եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ վերը նշված դեպքի:

Նոր աշխատողի համար գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացվում այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ:

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ամսում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված (հաշվարկված) եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից պահվածեկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից «Եկամտային հարկի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դրույքաչափերը և յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևիեկամտային հարկի պարզեցված հաշվարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել