Դեռ վաղ ժամանակներում զենք կրում էին ամերիկյան գաղութատերերը:
Զինամթերքից օգտվելու ունակությունը հնարավորություն էր ընձեռնում որս կատարել, ինչպես նաև պաշպանել իրենց ընտանիքներն ու սեփականությունը թշնամիներից,ինչի պատճառով էլ այն հանդիսանում էր կենսական հմտություն:
Չնայած այն հանգամանքին, որ մերօրյա ամերիկացիներն այսօր նման պաշտպանության կարիք չեն զգում, ինչպես իրենց նախնիները,այնուամենայնիվ նրանք հավատում են, որ զենք կրելու իրավունքը իրենց պատմական ժառանգությունն է և նույնիսկ հպարտանում են դրանով:
Սակայն գաղափարը կայանում է նրանում,որ անձնական զենք կրելու իրավունքը դա խորհրդանիշն է ժողովրդավարության և ազատության, որի համար պայքարել են իրենց նախնիները:
Հենց այդ միտքն է դրվում Միացյան Նահանգների Սահմանադրության երկրոդ փոփոխությունում. «Քանզի լավ զինվածությունը նպաստում է ազատ պետության անվտանգության ամրապնդմանը, երբ խարխլվում են ժողովրդավար պետության հիմքերը, սպառնում պետության ազատությանը, անհրաժեշտություն է առաջանում պաշտպանվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից»:
Հովհաննես Մկրտչյան