Ինչպիսի՞նն է Հայաստանի դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը

Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման համաձայն`

1. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը բխում է պետական դրոշների նկատմամբ միջազգայնորեն կիրառվող սկզբունքներից: Այն ներառում է պետական դրոշների հետ վարվելու ավանդական կանոնները, ինչպես նաև բովանդակում է գործածման համար սահմանված արգելքները:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում և իջեցվում է հանդիսավորությամբ: Իջեցվելիս դրոշը չպետք է դիպչի գետնին կամ որևէ այլ առարկայի` բացառությամբ ձեռքերի:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է միշտ բարձրացվի առաջինը, իսկ իջեցվի` վերջինը:

4. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացված լինի լուսաբացից մինչև մայրամուտ, համապատասխան լուսավորության դեպքում դրոշը կարող է բարձրացված մնալ նաև գիշերային ժամերին:

5. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և իջեցման ժամանակ բոլորը հոտնկայս` դեմքով շրջված են դեպի դրոշը:

6. Հայաստանի Հանրապետության դրոշը փոխանցվում է հանդիսավորությամբ, ձեռքից ձեռք` ՀայաստանիՀանրապետության օրհներգի ներքո: Փոխանցման ժամանակ դրոշը պետք է լինի մոտավորապես 75 աստիճան անկյան տակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել