Ռազմագերիների սնունդը

Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիներիառողջության բարվոք վիճակը և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ: Հարկ է նաև հաշվի առնել գերիներիհամար սննդի սովորական դարձած ռեժիմը:

Գերության մեջ պահող տերությունը պետք է աշխատող ռազմագերիներին ապահովի լրացուցիչ սնունդով` նրանց կողմից կատարվող աշխատանքին համապատասխան:

Այս դրույթը ամրագրվում է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայում:

Ռազմագերիների համար պետք է հասցվի բավարար քանակի խմելու ջուր: Ծխախոտ ծխելը պետք է թույլատրվի:

Ռազմագերիներն առավելագույն հնարավորության չափով կներգրավվեն մասնակցելու իրենց համար սնունդ պատրաստելուն: Դրանից բացի, նրանք հնարավորությունկստանան իրենք սնունդ պատրաստել լրացուցիչ մթերքներից, որ նրանք կունենան:

Սնունդ ընդունելու համար ռազմագերիները պետք է ապահովված լինեն պատշաճ շենքերով:

Ամեն տեսակի կոլեկտիվ կարգապահական տույժերը, որոնք շոշափում են սնունդը, արգելվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել