Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին: Վերջինս ՀայաստանիՀանրապետության ոստիկանությունից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար պետք է ունենա համապատասխան թույլտվություն:
Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ, ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք էգրանցվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Թույլտվությունը մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենքպահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: Թույլտվության ժամկետը կարող էերկարաձգվել:
Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել սահմանվածձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված ենտեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանքաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: