«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Flyone Armenia ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 14-ից մեկնարկելու է Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը: