Ռազմագերիներն ունեն նամակագրության իրավունք

Ըստ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի՝յուրաքանչյուր ռազմագերի գերության վերցնելու պահից կամ ճամբարհասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, եթե անգամ դա տարանցիկճամբար է, ինչպես նաև հիվանդանալու կամ լազարեթ կամ այլ ճամբարփոխադրվելու դեպքում պետք է հնարավորություն ստանա մի կողմիցանմիջականորեն իր ընտանիքին, իսկ մյուս կողմից` 123 հոդվածումնախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալությանըուղարկել փոստային քարտ` կազմված, եթե դա հնարավոր է, սույնԿոնվենցիային առընթեր նմուշով, հաղորդելով իրեն գերի վերցնելու մասին, իրառողջական վիճակի մասին և ցույց տալ իր հասցեն: Այդ քարտերը պետք էուղարկվեն որքան կարելի է շուտ, և դրանց առաքումը չի կարող ուշացվել որևէ կերպ:

Ռազմագերիներին կթույլատրվի ինչպես ուղարկել, այնպես էլ ստանալնամակներ և փոստային քարտեր: Եթե գերության մեջ պահող տերությունըանհրաժեշտ գտնի սահմանափակել այդ նամակագրությունը, համենայնդեպս,նա պետք է թույլ տա ամիսը երկու նամակի և չորս քարտի ուղարկումը,չհաշված այն քարտերը, որոնք նախատեսված են 70 հոդվածում` հնարավորինչափ կազմված սույն Կոնվենցիային առընթեր նմուշներով: Այլսահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, եթե հովանավորտերությունը հիմքեր ունի համարել, որ դրանք համապատասխանում են իրենց`ռազմագերիների շահերին, նկատի ունենալով այն դժվարությունները, որոնցգերության մեջ գտնվող տերությունը հանդիպում է անհրաժեշտ գրաքննությունիրականացնելու համար բարձրորակ թարգմանիչների բավարար քանակիընտրության գործում: Եթե ռազմագերիներին հասցեագրվածնամակագրությունը պետք է սահմանափակ լինի, ապա այդ որոշումը կարող էընդունվել միայն այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, որոշդեպքերում` գերության մեջ պահող տերության խնդրանքով: Այդ նամակները ևփոստային քարտերը պետք է առաքվեն գերության մեջ պահող տերությանտրամադրության տակ եղած ամենաարագ եղանակով. դրանց առաքմանուշացումը կամ դանդաղեցումը չեն կարող լինել կարգապահականներգործության միջոց:

Երկար ժամանակ տեղեկություններ չստացած և իրենց ընտանիքներից դրանքստանալու կամ այդպիսիք սովորական ուղիով ընտանիքին ուղարկելուհնարավորությունից զրկված ռազմագերիներին, ինչպես որ իրենցհարազատներից մեծ հեռավորության վրա գտնվող ռազմագերիներին,կթույլատրվի ուղարկել հեռագրեր, որոնց արժեքը որպես պարտք կգրանցվեննրանց հաշիվներին, որոնք կան գերության մեջ պահող տերության մոտ կամայդ արժեքը կվճարվի նրանց տրամադրության տակ եղած դրամով:Ռազմագերիներին այդպիսի հնարավորություն կտրամադրվի նաև ծայրահեղանհրաժեշտության դեպքում:

Որպես ընդհանուր կանոն, ռազմագերիների նամակագրությունները վարվում էնրանց մայրենի լեզվով: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրելնամակագրությունը վարել այլ լեզուներով:

Գերիների` նամակագրություն պարունակող կապոցները պետք է խնամքովկնքված լինեն, դրանց վրա պետք է լինեն պիտակներ` դրանց պարունակությանճշգրիտ նշումով, և դրանք պետք է առաքվեն նշանակման վայրի փոստայինբաժանմունքի հասցեով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել