«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքացիների կյանքի ևառողջության, նյութական արժեքների պահպանման, ինչպես նաև առանց ուժի կիրառմանահաբեկչական գործողության կանխման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակովհակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս թույլատրվում էբանակցություններ վարել ահաբեկիչների հետ:
Ահաբեկիչների հետ բանակցություններ վարում է (են) միայն ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավարի կամ հակաահաբեկչական գործողություննանմիջականորեն ղեկավարող պաշտոնատար անձի հատուկ լիազորած անձը (անձինք):
Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելը ահաբեկիչներինպատասխանատվությունից ազատելու հիմք կամ պայման չէ։
Նշենք, որ հակաահաբեկչական գործողությունը համարվում է ավարտված, երբահաբեկչական գործողությունը կանխված է և վերացված է հակաահաբեկչականգործողության իրականացման գոտում քաղաքացիների կյանքին և առողջությանըսպառնացող վտանգը։