ՊՆ-ն՝ հրաձգության դասընթացների համար ստացված հայտերի մասին

ՀՀ պատպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին մասնակցելու գործընթացում բավական ակտիվություն է գրանցվել։ Մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը իգական, իսկ 200-ն՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երևանում։

Արամ Թորոսյանի խոսքով՝ դասընթացները կանցկացվեն 4-8 ժամ տևողությամբ, կախված մասնակիցների այդ օրվա թվից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:

Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։

Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին:

Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։

Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։ Մասնակիցների տեղափոխումը կենտրոնական հավաքակայանից հրաձգարան իրականացնելու է պաշտպանության նախարարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել