2024 թվականից սկսած ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կներկայացնեն․ վարչապետ

Կառավարությունն առաջիկայում պատրաստվում է նոր ծրագիր ուղարկել Ազգային ժողով՝ Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Այս ձևակերպումից պետք չէ վախենալ, որովհետև առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն ասնելու է ՊԵԿ-ը․ քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության ամբողջությամբ լրացված, հարկավոր է լինելու կա՛մ հաստատել, եթե ամեն ինչ ճիշտ է գրված, կա՛մ եթե մի բան ճիշտ չէ գրված՝ բարձրաձայնել՝ այն ուղղելու համար»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամ համակարգն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունավրի 1-ից։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել