Իրանի Իսլամական Հանրապետությունում նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի հետ ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հուշագրի արդյունքում «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։