Ճամբարներում ռազմագերիների տեղավորման պայմանները պետք է նվազ բարենպաստ չլինեն այն պայմաններից, որոնցից օգտվում ենգերության մեջ պահվող տերության` նույն տեղանքում գտնվող զորքերը: Այդ պայմանները պետք է ստեղծվեն ռազմագերիներիսովորույթների և բարքերի հաշվառմամբ և ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:
Վերոհիշյալ որոշումները պետք է կիրառվեն, մասնավորապես ռազմագերիների ննջասենյակների նկատմամբ ինչպես դրանց տարածությանընդհանուր չափի և նվազագույն խորանարդ ծավալների առումով, այնպես էլ դրանց կահավորման և անկողնային պարագաների, այդ թվում ևվերմակների առումով:
Անհատական կամ կոլեկտիվ օգտագործման նպատակով ռազմագերիների համար նախատեսված շենքերը պետք է լիովին պաշտպանվածլինեն խոնավությունից և բավարար չափով ջեռուցվեն ու լուսավորվեն հատկապես և գիշերամուտի, և լույսն անջատելու միջև ընկածժամանակ: Պետք է ձեռնարկվեն հակահրդեհային բոլոր միջոցները:
Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով: