ՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության մարմինները զինծառայողների հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ իրենց եզրակացություններն ուղարկում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` քննարկման և հաստատման:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ծառայության հետ պատճառական կապի որոշման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
ա) զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների մասին.
բ) անձը հաստատող փաստաթուղթ (ծառայողական վկայական, անձնագիր).
գ) զորամասի բուժծառայության կամ այլ ռազմաբժշկական հաստատության եզրակացությունը.
դ) քրեական գործի առկայության մասին տեղեկանք:
Զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի բացակայության դեպքում զինծառայողի ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի և խեղման մասին վկաների ցուցմունքները հիմք չեն պատճառական կապը որոշելու համար: Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը հաշմանդամության պատճառական կապը որոշելիս ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է ռազմաբժշկական փաստաթղթերում և իրավասու չէ փոփոխելու այդ եզրակացության մեջ նշված հիմքը, եթե հաշմանդամության են հանգեցրել նշված հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը կամ դրանց բարդությունները:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշումները ռազմաբժշկական փորձաքննության հարցերում վերջնական են և կարող են բողոքարկվել դատական կարգով: