Կույրերի միավորման Վանաձորի ուսումնական արտադրական ձեռնարկությունից գողացել են 2 ակորդեոն

Օգոստոսի 13-ին, ժամը 11.05-ին,  ոստիկանության Բազումի բաժին  է դիմել Հայաստանի կույրերի միավորման Վանաձորի ուսումնական արտադրական ձեռնարկության տնօրենը  և հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 8-ից   12-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են ընկերության դահլիճի դռան փականը և հափշտակել  2  ակորդեոն:

Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1994 թ. ծնված Ալիկ Կ.-ն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:

Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է   քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել