Վերջին շրջանում Iravaban.net-ը բողոքներ ու ահազանգեր է ստանում նոտարական համայնքի և նոտարների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Iravaban.net-ը՝ բարձրաձայնելով հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների և անձանց աշխատանքներում առկա համակարգային թերությունները, բացերն ու խնդիրները, նպաստում է դրանց կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի բարձրացմանը՝ ականջալուր է լինելու բարձրաձայնված բողոքներին։
Այժմ դիմում ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ հայտարարելով, որ եթե ունեք բողոքներ, խնդիրներ՝ նոտարների, նրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ապա կարող եք գրել դրանք [email protected] հասցեին կամ ֆեյսբուքյան էջին՝ ներկայացնելով մանրամասները։
Ի պատասխան հարցումների, նշենք, որ
- նոտարների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.e-notary.am/staff/browse
- Նոտարական պալատի նախագահ-վարչության նախագահն է Լիլիթ Մուրադյանը՝ https://www.e-notary.am/page/department